2018թ. մենք ունեցել ենք ցածր գնաճային ֆոն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում: Փաշինյանը մասնավորապես ասել է․«2018թ. պետական բյուջեն կատարվել է, 2018թ. բյուջեի կատարման արդյունքներով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ, կառավարության բոլոր պարտավորությունները կատարվել են: Ըստ էության, մենք 2018թ. ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: Սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել, որովհետև հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր և շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով: Կանխատեսվում էր, որ ահա կունենանք գնաճային ցնցումներ՝ սրանից բխող ռիսկերով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում՝ որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով, զսպել գնաճը և հակառակը, տարվա արդյունքերում մենք ունեցանք գնանկում»: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ