Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ
Մայիսի 19-25-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև կանխարգելիչ գործողությունների: