Ռ․ Քոչարյանն ասել է՝ ես ցանկանում եմ դիմել փախուստի՞․ դատավորը դատախազին (տեսանյութ)

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով  նախնական դռնբաց դատական նիստը։

Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց փաստեր՝ Ռոբերտ Քոչարյանի փախուստի  ռիսկերի վերաբերյալ․

«Քրեական գործով թաքնվելու ռիսկերի հետ կապված՝ մենք վկայակոչում ենք քրեական գործում առկա տեղեկությունները, մասնավորապես՝ մեղադրյալի հիմնական գործունեության վայրը հանդիսանում է Հայաստանից դուրս: Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին և դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով՝ թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու ռիսկերն ավելի քան բարձրանում են»:

Մանրամասները՝ տեսանյութում