Բողոքի ակցիա․ Տաքսու վարորդները պահանջում էին բեկանել վարչական տույժերը (տեսանյութ)
Այսօր` մայիսի 3-ին, Աբովյան փողոցը փակած տաքսու վարորդները պահանջում էին բեկանել մարտի 19-ից սահմանած տուգանքները և իրենց տրամադրել վեց օրինական կայանատեղի։ Վարորդների ասելով՝ ոստիկանությունից խոստացել են տարածք տրամադրել և չտուգանել, բայց կրկին տուգանել են։
ՃՈ պետի և տաքսու վարորդների բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։
Վարորդներից տեղեկացանք, որ արդեն իրենց տրամադրվել է համապատասխան կայանատեղի, իսկ տուգանքների բեկանումը դեռ գործընթացի մեջ է։
Մանրամասները՝ տեսանյութում