Հռոմի Սբ. Մարիամ Եգիպտացի Հայոց եկեղեցին և Հայոց ազգային հյուրատունը

Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով

 

Հռոմի այս տաճարը, որը կառուցվել է Տիբռի ափին, Հռոմի Պապ Հովհաննես VIII կողմից 872 թ. ենթարկվում է վերափոխման և վերօծվում է որպես Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցի: Համաձայն 1571 թ. պահպանված արձանագրության. Հռոմի Պապ Պիուս V-ն այն հանձնում է հայերին, որոնք այդ ժամանակ կորցրել էին իրենց եկեղեցին: Եկեղեցին այնուհետ այն անվանվում է «Սբ. Մարիամ Եգիպտացի Հայոց եկեղեցի»: 1700 թ. արձանագրություններում հիշատակվում է նաև եկեղեցուն կից կառուցված «Հայոց ազգային հյուրատունը», որտեղ հանգրվանում էին Հռոմի սուրբ վայրեր ուխտի եկող հայերը:

Հայոց եկեղեցին գործել է մինչև 1921 թ.: Այնուհետ, 1924 թ. եկեղեցուց ներքին հարդարանքի և սպասքի մեծ մասը տեղափոխվել է Սբ. Նիկող

այոս Տալենտինո Հայոց եկեղեցի, հետագայում հին-հռոմեական տաճարը վերականգնելու նպատակով: Վերանորոգման և շրջակա տարածքը բարեկարգելու նպատակով 1930 թ. քանդվեց նաև  «Հայոց ազգային հյուրատունը»:

Ստորև ներկայացնում էնք այլազգի նկարիչների կողմից պատկերված վերոհիշյալ հուշարձանները: