Սիրիայում վանքը պայթեցնելու փորձ կատարած գրոհայինի ձեռքերում պայթել է նռնակը

Սիրիական Դերաա նահանգի Իզրա բնակավայրում գտնվող Սրբ․ Գևորգ Հաղթանակակիր վանքի հոգևորական հայր Իլյասը պատմել է, թե ինչպես պատերազմի ժամանակ Սրբ․ Գևորգը պահպանել է տեղի բնակչությանը։

«Վանքում պատսպարվել էին տարբեր հավատամքի բնակիչներ, և երբ գրոհայիններից մեկը փորձեց նռնականետից կրակել վանքի վրա, նռնակը պայթեց գրոհայինի ձեռքերում»,- ասել է հայր Իլյասը։

Տեղի բնակիչները պատմում են, որ հայրենի Իզրա վերադառնալուց առաջ, շատերը նախևառաջ այցելում են վանք ու Սրբ․ Գևորգից պաշտպանություն ու օգնություն են խնդրում իրենց տներն ու տնտեսությունը վերականգնելու համար։