ԱՄՆ նախկին պետքարտուղարի հայտարարության համաձայն, Դոնալդ Թրամփն անկարգ և օրինախախտ է

«Թրամփը կարողացավ նախագահ դառնալ օգտվելով Թվիթերի ընձեռած հնարավորություններից, որն այդ օրերին շատ տարածված էր ժողովրդի մոտ»,-ասել  է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով Դոնալդ Թրամփի որոշմամբ պաշտոնից հեռացավ 2018թ․ մարտին:

Վերջ տալով Թրամփի առնչությամբ իր երկարատև լռությանը, Թիլերսոնն ԱՄՆ-ի ներկայիս նախագահին անկարգ և օրինախախտ անձնավորություն է որակել: CBS հեռուստակայանի հետ զրույցում Ռեքս Թիլերսոնն ասել է, որ իր համար չափազանց բարդ է եղել աշխատել այնպիսի մի անձնավորության հետ, ով չի ընթերցում բացատրական զեկույցները և չի ցանկանում խորանալ հարցերի մանրամասնության մեջ:

Թիլերսոնը անդրադարձել է նաև օրենքին հակառակ քայլեր կատարելու կապակցությամբ Թրամփի պնդմանը և ընդգծել, որ «Երբ Թրամփի հետ խոսվում է օրենքի մասին, ինքը խիստ հիասթափվում է»: