Ռուսաստանը Հալեպի դեմ ահաբեկիչների քիմիական հարձակումն ապացուցող փաստեր ունի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն երեկ մի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ «Ռուսաստանի ու Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի հայտարարությունն ընդամենը ջանք է՝ անմեղ ձևացնելու Իդլիբում ներկա միջազգային ու «Սպիտակ սաղավարտակիրներ»-ին կապված ահաբեկիչներին»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքի դեմ ահաբեկիչների վերջին քիմիական հարձակման վերաբերյալ անհերքելի ապացույցներ ունի:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել էր, թե Սիրիան և Ռուսաստանն անհիմն հայտարարություններով սիրիական խմբերին մեղադրում են Հալեպի հյուսիս-արևմտյան տարածքում քլոր գազով հարձակում իրականացնելու մեջ: Պետքարտուղարությունն իր այդ հայտարարության մեջ նաև նշել է, որ ԱՄՆ-ն մերժում է Ռուսաստանի ու Սիրիայի վարկածը և հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ սիրիական ուժերը նոյեմբերի 24-ին խաղաղ քաղաքացիների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել: