Նիկոլապաշտ տաքսիստը բացահայտել է երեկվա ձվի դեֆիցիտի և գնաճի պատճառները

Զատկի տոնի նախօրեին խանութներում արձանագրված հավկիթի դեֆիցիտը և դրանից բխող խայտառակ գները, որն ըստ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի պայմանավորված էր բրենդային ձվերով և սաբոտաժով, գրեթե նույն «ուղղությամբ» է մեկնաբանվում նաև  դավաճան Նիկոլին երկրպագողներից ոմաց, ժեխի և փթիրի կողմից…

Այսօր ընկերներիցս մեկը Գյումրիում «բախտ» էր ունեցել նստել ազգադավ Նիկոլին երկրպագողի տաքսին, որը խորաթափանց հայացքով նայելով ընկերողջս ասել էր. «Քուր ջան, գիդես ընչի էր երեկ հավկիթի պակաս էղել ու գները ելել… Ըսեմ իմանաս… Էդ Քոչարյանը գնացել էր սաղ թռչնաբուծարանները հատ-հատ ման էր էգել, սաղին ըսել էր  ես ձեր սաղ հավկիթները կառնիմ ու շատ քիչ հավկիթ էր թողել, որ խանութները տանին… Ըսել էր, որ ես ձեր սաղիդ վնասները կհատուցեմ, դուք չեք տուժվի… Ըդոր համար էլ, քուր ջան, երեկ հավկիթ չկար… Հբըըըը…Ըդիգ ընձի միջի մարդիկ են ըսել»…

Ընկերս՝ «քուր ջան»-ը, հասկանալով, որ գործ ունի տարրական  նիկոլապաշտի հետ չէր արձագանքել, քանի որ, ըստ նրա, այդ տաքսիստի նման զոմբիի հետ անիմաստ է բանավիճելը և ինչ-որ բան բացատրելը…

Հավելեմ, որ նույնաբովանդակ բացահայտում-ապուշություններ այլ մարդկանցից էլ էի իմացել, որոնք դա կրկին լսել էին Նիկոլ Անհողին երկրպագող զանգվածից…

Մեր ազգի ողբերգությունն այս տաքսիստի նման «անասուններն» են, որոնց պատճառով մենք հայտնվել ենք անդունդում, որն այդ նույն «անասունները» դեռ չեն  հասկացել…

Համոզված եմ, նիկոլապաշտները, ժեխը և փթիրը նույնիսկ այն դեպքում, երբ իրենք իրենց համար էլ բացահայտեն, թե իրականում ո՛վ էր դավաճան Նիկոլը և ի՛նչ միսսիայով էր նշանակվել Հայաստանի վարչապետ, բացարձակ չեն ամաչի, որ ժամանակին պաշտպանել են դրան և որի պատճառով կործանել են Հայաստանը… Նրանք կարտագաղթեն կամ կգնան խոպան ու հեռուներից կերկրպագեն Հայասատան վիլայեթի մարզպետ Նիկոլ փաշային ու կմեղադրեն  նախկիններին մեր բոլոր դժբախտությունների, Ռուսաստանին մեզ դավաճանելու մեջ և կերազեն նրա կործանման մասին…

Հ.Գ.Ի գիտություն այսպիսի հիմարություններ տարածողներին. քանի դեռ իրենք այդպես են մտածում դավաճան Նիկոլն ու իր թայֆեն ինչ ասես անելու են նրանց գլխին` համոզված լինելով, որ նիկոլապաշտները, ժեխը և փթիրը միևնույն է նախկիններին է մեղադրելու…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից