Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով. Մադրասի Հայկական կամուրջը
0 min read
Մադրասի Հայկական կամուրջն Ադյար գետի վրա կառուցվել է սպահանահայ վաճառական խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանի մեկենասությամբ 1726 թ.: Ժամանակին այս կամուրջը միակն է եղել, որ կապել է Մադրասը Սուրբ Թովմայի բլրի հետ: Սրբազան այս բլրի գագաթին հնուց ի վեր պահպանվում էր Թովմա առաքյալին նվիրված եկեղեցին, որը 16-17-րդ դդ. դարձել էր կռվախնձոր հայերի և պորտուգալացիների միջև: Ի դեպ, նույն 1726 թ. խոջա Պետրոս Ոսկանը Սբ Թովմայի եկեղեցու մոտ տանող 134 գրանիտե աստիճան էր կառուցել:
1970 թ. կամուրջը վերակառուցվել է և վերանվանվել մոտակա արվարձանի անունով՝ Սաիդապետ:
Ստորև ներկայացնում ենք մի քանի կտավ նշյալ կամրջի պատկերներով․
Գանտս Ջուստինիան (անգլ.՝ Justinian Gantz) (1802–1862): «Մարմալոնգ կամուրջ, Մադրաս» (անգլ.՝ Marmalong Bridge, Madras), 1841 թ., թուղթ, մատիտ, թանաք, ջրաներկ, 19.8 x 30.5 սմ (Մասնավոր հավագածու)
Խոջա Պետրոս Ոսկանի կողմից 1726 թ. Մադրասի Հայկական կամրջի հիմնադրման եռալեզու (պարսկերեն, լատիներեն, հայերեն) արձանագրությունը
Դէնիել Թոմաս (անգլ.՝ Thomas Daniell) (1749, Չելսի – 19.03.1840, Կենսինգտոն) «Հայկական կամուրջ Սբ. Թովմա լեռան մոտ, Մադրաս» (անգլ.՝ The Armenian Bridge, near St Thomas’s Mount, Madras), 1798 թ., գունավոր ակվատինտա: (London, National Army Museum, Study collection NAM. 1963-10-341-8)
Գանտս Ջուստինիան (անգլ.՝ Justinian Gantz) (1802–1862): «Հայկական կամուրջ, Մադրաս» (անգլ.՝ The Armenian Bridge, Madras), 1841 թ., թուղթ, մատիտ, գրիչ, շագանակագույն թանաք և ջրաներկ, 24.7 x 38.1 սմ (Մասնավոր հավագածու)
Հոդգես Մերրետ Վիլյամ (անգլ.՝ William Merrett Hodges) (28.10.1744, Լոնդոն – 6.03.1797): «Մարմալոնգ, նախկինում հայկական կամրջի ընդարձակ տեսարան» (անգլ.՝ Extensive View of the Marmalong, Previously the Armenian Bridge), մոտ 1783 թ., կտավ, յուղաներկ, 68.6 x 91.4 սմ (USA. Yale Center for British Art, Paul Mellon Collection)