Դուք հավանաբար լսել եք միայն, թե ինչ եղավ Եժովի հետ, բայց չգիտեք տասնյակ հազարավոր մյուս կամակատար դատախազների, քննիչների, կուսաշխատողների ճակատագրերի մասին․ Գեղամ Նազարյան
Հետևելով այսօր դատարանում ընթացող գործընթացին, դատախազության գործողություններին, այս ու այն մեծ ու փոքր պաշտոնյաների քայլերին ու ասածներին ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք 1915 թվականի ապրիլի 24 ից առաջ կկատարեին Թալեաթի ուղիղ հրահանգները, ու դեմքի նույն արտահայտությամբ կպնդեին, թե դա անում են օրենքի ուժով։ Թալեաթին մի կող թողնենք։ Այսօր նրանք անում են այն, ինչ պահանջում է Էրդողանի շահը, անում են էրդողանի աջակցությունը և պաշտպանությունը վայելող նիկոլի հրահանգներն ու հանձնարարությունները։ Ի՞նչ եք մտածում գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, դատավոր Աննա Դանիբեկյան, անխոնջ պատգամավոր Վահագն Հովակիմյան, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյան, Պետրոս Պետրոսյան։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում, ում եք ծառայում։ Դուք չե՞ք հասկացել, որ ձեր տերերի պատճառով Շուշի ու առնվազն հինգ հազար լույս տղերք են նահատակվել։ Մի՞թե կարծում եք, որ ձեր արածներն անցնելու են գնան։ Սխալվում եք։ Դուք հավանաբար լսել եք միայն, թե ինչ եղավ Եժովի հետ, բայց չգիտեք տասնյակ հազարավոր մյուս կամակատար դատախազների, քննիչների, կուսաշխատողների ճակատագրերի մասին։ Նեղություն քաշեք, մի երկու էջ կարդացեք։ Ու իմացեք, մեր որդիները զոհվեցին, Շուշին ու Հադրութը կորցրինք նաև ձեր տեսակի պատճառով։
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից։

