Ծաղկազարդով մեկնարկել են Ավագ Շաբաթվա արարողությունները
Ծաղկազարդով Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում են Ավագ Շաբաթվա արարողությունները։
Ավագ Շաբաթվա ընթացքում նաև կկատարվեն հետևյալ միջոցառումները.
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (մարտի 30)
-Հիշատակ տասը կուսանաց -ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ -Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 1)
-Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց -ժամը 8:00-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ -Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում,
-Սուրբ Պատարագ -ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
-Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի -ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում,
-Խավարման կարգ -ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում,
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 2)
-Խաչելության կարգ -ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում,
-Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ -ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 3)
-Ճրագալույցի Ս. Պատարագ -ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 4)
-Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում -ժամը 10:30-ին:

