Ինչու են մարդիկ շարունակում մնալ Նիկոլի կողքին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Հայաստանը թերևս հերթական արտահերթ ընտրությունների նախաշեմին է, և հերթական անգամ ժողովուրդ կոչվածը պետք է բոլորիս ու երկրի համար որոշում կայացնի՝ ելնելով դեմոկրատիայի սկզբունքներից։ Ի՞նչ ասել է դեմոկրատիա, և արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ համակարգով անվտանգ պետություն կառուցել։ Հոգեբանի հետ խոսեցինք դեմոկրատիան որպես գունավոր հեղափոխությունների և այսպես կոչված «հեղափոխական իշխանությունը» պահպանելու համար որպես գործիք օգտագործելու մասին։

Ընտրական ինչպիսի՞ համակարգ է մեզ պետք, որպեսզի հաղթի ոչ թե մեծամասնությունը, այլ արդարությունը։ Միհրդատ Մադաթյանը խոսեց մերիտոկրատական համակարգի մասին՝ ասելով, որ ընտրությունների ժամանակ գիտնականի և կոշկակարի ձայները չպետք է հավասար ուժ ու ազդեցություն ունենան, և մեկ գիտնականի ձայնը պետք է, օրինակ, հազար կոշկակարի ձայն արժենա։ Ի վերջո որքան բարձր է մարդու կրթական ցենզը, մտավոր կարողությունները, այնքան նա ունի հայրենիքի, պետականության ավելի բարձր ընկալում, իսկ ցածր կրթական ցենզ ունեցողի համար հայրենիքը սահմանափակվում է իր տան տարածքով։

Նույն կերպ ընտրվելու իրավունք պետք է ունենա կրթական բարձր մակարդակ ունեցող անձը, իսկ թերուսի կամ բուհ չավարտածի առաջ պետք է փակվեն իշխանության դռները։

Ովքե՞ր են վարչապետի աթոռը զավթածին սատարողները, ինչո՞ւ են մարդիկ դեռ շարունակում ծափահարել մեկին, որին ժողովրդի մեծ մասը գիտի որպես թշնամի ու դավաճան։ Հոգեբանի դիտարկմամբ՝ այդ մարդիկ նիկոլին սատարում են, որովհետև նրա արտացոլանքում իրենք իրենց են տեսնում ու արժևորված են զգում։

Մանրամասները՝ տեսանյութում