ՊՆ-ը հաստատեց. կորել է կապը պայմանագրային երկու զինծառայողի հետ
ՊՆ հաղորդել է, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը պայմանագրային երկու զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել:

