Ադրբեջանը կեղծում է փաստերը, թիրախավորում Արցախյան ազատամարտի մեր հերոսներին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գնդապետ, ազատամարտիկ, «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր Աիդա Սերոբյանն է

Ադրբեջանը, որ հայտնի է որպես հայոց պատմության կեղծարար, 44 օրյա պատերազմից հետո սկսել է մի նոր թափով լծվել  հակահայկական քարոզչությանը։ Հիմա էլ կեղծում են Արցախյան  ազատամարտի պատմությունը՝ պատերազմի մասնակից մեր հերոսներին ներկայացնելով իբրև ահաբեկիչների: Ադրբեջանը հեռահար նպատակներ ունի, այն է՝ Հայաստանը իբրև ահաբեկչական երկիր ներկայացնել։ Իսկ դրա համար պետք է նախ Արցախյան պատերազմի մասնակիցներին նման որակումներ կպցնել:

Այսպիսին է մեր թշնամին, ու սա նրա  գործելաոճն է, ինչի դեմ պետք է օրն ի բուն աշխատել, աշխարհին ի ցույց դնել թշնամու հակահայկական կեղծ պորպագանդան:

Երեկ տեղեկացա, որ ադրբեջանցիները ֆիլմ են նկարահանել, որտեղ կեղծելով փաստերը՝ Արցախի հերոս գնդապետ Աիդա Սերոբյանին ներկայացրել են որպես «տեռորիստ հայ բժիշկ»,  նրան վերագրելով կեղծ փաստեր:

Մանրամասները՝ տեսանյութում