Չախալյանի գործը վերաքննիչն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության

Վահագն Չախալյանի փաստաբան Միքայել Շխիմյանը տեղեկացրել է, որ Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է, դատավոր Ա. Դանիելյանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը և որոշել գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Ցանկանում եմ նշել, որ առաջին ատյանի Դատարանը մերժել էր նշված միջնորդությունը’ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Վ. Չախալյանը մեղադրվում է խմբի կազմում կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ»,- գրել է փաստաբանը։