Վրաստանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին առաջիկայում կայցելի Ադրբեջան: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

Հարևան երկրներ այցերի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի տնտեսական դիվանագիտությունը:

«Այցերի շրջանակներում կքննարկվեն Վրաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական նախագծեր, ինչպես նաև երկիր լրացուցիչ բեռներ ներգրավելու խնդիրներ»,-ասել է Զալկալիանին:

Արտգործնախարարը նշել է, որ Վրաստանի համար շատ կարևոր է խթանել աշխարհաքաղաքական նախագծերը: