Նիկոլ Փաշինյանը ստել է՝ ասելով, թե դեպի ՌԴ թռիչքների վերաբացման օրը ավելի շատ մարդ վերադարձել է Հայաստան, քան՝ մեկնել (տեսանյութ)

Mediaport-ը տեսանյութում ներկայացնում է Փաշինյանի սուտն ու «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի մեկնաբանությունը, որը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է՝ մեկնողների թիվն ավելի շատ է, քան վերադարձողներինը, Հայաստան վերադարձող օդանավները կիսադատարկ են՝ ի տարբերություն մեկնողների:

Նշենք, որ դեպի ՌԴ միակողմանի ավիատոմսերի ամենաէժան գինը 350.000 դրամ է, իսկ միջին գինը՝ 600.000 դրամ և ավելի: Տոմսերը գրեթե սպառված են:

Ուշագրավ է, որ առևտրի անկումից դժգոհող քաղաքացուն Փաշինյանն այս կերպ հույս է տալիս, թե «Ռուսաստանի հետ սահմանը բացվում է, կգան մի քիչ փող կծախսեն, բան կանեն»: