Ես բոլոր նրանց հետ եմ, ովքեր պայքարում են Նիկոլի ԴԵՄ. Միքայել Մինասյան
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր ալիքում գրում է.
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս եմ վերաբերվում այս կամ այն քաղաքական գործչին: Ես պատասխանում եմ. ինձ համար բոլորը հավասար են, և բոլորը համախոհ են, եթե խոսում են Նիկոլի ԴԵՄ:
Ինձ պարբերաբար հարցնում են ցանկացած քաղաքական իրադարձության նկատմամբ վերաբերմունքիս մասին՝ լինի դա պիկետ, հանրահավաք կամ կլոր սեղան: Ես պատասխանում եմ. ես բոլորի հետ եմ և բոլորի համար, եթե նրանք Նիկոլի ԴԵՄ են:
Նաև ինձ հաճախ են հարցնում, թե անձամբ իմ մասին ինչպիսի տարբեր և հաճախ հակասական կարծիքներ ունեն նրանք, ովքեր ԴԵՄ են Նիկոլին: Ես պատասխանում եմ. ինչ էլ որ այս մարդիկ ասում են իմ մասին և անկախ նրանից, թե ինչպես են նրանք գործել անցյալում, նրանք միևնույն է, ավելի լավն են, քան Նիկոլը:
Այլևս մի տվեք այս հարցերը:
Ես բոլոր նրանց հետ եմ, ովքեր պայքարում են Նիկոլի ԴԵՄ, չեն խաղում նրա հետ միասին և չեն լեգիտիմացնում նրան, ովքեր գործարքներ չեն կնքում և չեն վաճառվում: Նրանց, ովքեր Նիկոլի ԴԵՄ են, ես պատրաստ եմ ներել ամեն ինչ՝ սկսած անցյալի վարքից և զայրութից, վերջացրած ինձ հասցեագրված բամբասանքներով և վիրավորանքներով:
Գործող կառավարությունը բոլոր հայրենասերներին, անկախ նրանց քաղաքական համոզմունքներից, ստիպեց դառնալ եռանդուն ընդդիմադիրներ: Վստահ եմ, որ դավաճանին աթոռից հանելուց հետո ժամանակ կունենանք վիճելու մեր տարաձայնությունների մասին: Բայց մինչ այդ՝ մենք ունենք մեկ խնդիր՝ զրոյացնել նրանց ազդեցությունը, ովքեր խանգարում են մեզ վերակառուցել մեր Հայրենիքը:

