«Իմ Արցախ»․ նոր տեսահոլովակ՝ Սեմյոն Պեգովի մասնակցությամբ
WarGonzo -ն հրապարակել է «Իմ Արցախ» նոր տեսհոլովակը՝ նշելով, որ այսօր Արցախում նշում են Հայրենիքի պաշտպանի տոնը։ Տեսահոլովակն, ըստ ամենայնի ֆիլմի սաունդթրեյք է՝ Արցախին նվիրված։
Michel Grig-ի, Սեմյոն Պեգովի և Տիմոֆեյ Երմակովի մասնակցությամբ հոլվակն արցախյան պատերազմում անմահացածների հիշատակն է հավերժացնում։
«Այսօր Արցախում հիշում են Հայրենիքի պաշտպաններին: Մենք էլ հիշեցինք. Այս տեսանյութում ցուցադրված տղաներից շատերը կենդանի չեն: Վերապրածներից շատերն իսկական հերոսներ են: Ոչ ոքի ճակատագրերն էլ չպետք է մոռացվեն»,- գրում է թելեգրամ ալիքը:

