«Թվիթերն» արգելափակել է այաթոլլահ Խամենեիի օգտահաշիվը

Հունվարի 22-ին «Թվիթեր»  սոցիալական ցանցը արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդ` այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվը։

Ըստ տեղեկությունների՝ հունվարի 21-ի երեկոյան Խամենեիին պատկանող հաշվում տեղադրվել է ֆոտոկոլաժ. Թրամփը գոլֆ է խաղում, իսկ նրա վրա կախված է մարտական անօդաչու թռչող սարքի ստվերը:

Հիշեցնենք, որ, բացի Դոնալդ Թրամփի հաշիվը փակելուց, «Թվիթերը»  նաև արգելափակել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան, Վենեսուելայի Ազգային ասամբլեայի օգտահաշիվները: Համացանցում «Թվիթերը» քննադատության է արժանացել չափազանց իսրայելամետ և ամերիկամետ դիրքորոշումների համար, սոցցանցին ծաղրում են, որ նա հրաշքներ է գործում, երբ խոսքը Իսրայելի մասին է՝ նկատի ունենալով Բինյամին Նեթանյահուին քննադատող գրառումը 54 րոպեի ընթացքում արգելափակելը։