Ինչպես առաջացավ հունվարի 28-ի հայահավաքի գաղափարը, և ինչով է այն տարբերվելու (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Հայոց ազգային գվարդիայի հրամանատար Տիգրան Չոբանյանը
Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ում ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանից 50 մլրդ դոլար փոխհատուցում պահանջել։ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչել նաև Զանգեզուրը՝ որպես փոխհատուցում տալու մասին։
Խոսեցինք հայ-ադրբեջանական բարեկամության պլատֆորմ ձևավորելու քայլերի մասին, որին աշխուժորեն լծվել են իշխանական և մերձիշխանական կամակատարները։ Արդեն իսկ հարթակներ են ստեղծվել համացանցում՝ հայերի և ադրբեջանցիների խաղաղ երկխոսության համար։ Տիգրան Չոբանյանը հեռավոր ապագայում հնարավոր համարում է այդ երկխոսությունը, բայց միայն այն դեպքում, երբ Հայաստանը ծնկաչոք ու պարտված չի լինի՝ պատրաստ հերթական զիջումներին, իսկ բաքուն ագրեսիվ հայտարարություններուվ ու հայաջինջ քաղաքականությամբ չի ներկայանա։
Հունվարի 28-ին Հանրապետության Հրապարակում հայահավաք է նախատեսվում, որի նախաձեռնողներից է նաև Հայոց ազգային գվարդիան՝ հայրենանվեր, ազգային մտավորականներ, գիտնականներ, անհատներ, հասարակական գործիչներ։ Կապ ունի՞ քաղաքական ուժերի հետ հայահավաքը և ինչով է տարբերվելու քաղաքական ուժերի նախաձեռնած իշխանափոխության փորձերից, որքանով է վճռական լինելու, քանի որ քաղաքացիներն ակնկալում են բոլորովին նոր լուծումներ, կտրուկ քայլեր։ Ինչ հեռահար նպատակներ ունեն Հայահավաքի կազմակերպիչները, ինչ ծրագրեր ու լուծումներ են առաջարկում մեր պետության փրկության, ամրացման և հզորացման համար։ Որն է Հայաստանի փրկության ճանապարհը։
Հնարավոր է խուսափել արտաքին ուժերի միջամտությունից Հայաստանի ներքաղաքական դասավորումներում, մի բան, որը տեղի ունեցավ 2018-ին․ թեև դա ներկայացվեց իբրև ժողովրդական ընդվզման տրամաբանական հետևանք։
Մանրամասները՝ տեսանյութում

