Դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը ազգությամբ հայ է
Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում գրում է: «Իմ ընկերներից մեկը, որը նախապատրաստում էր Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը, այսօր առավոտյան ինձ հարցնում է, իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը ազգությամբ հայ է։
Հակադարձում եմ, թե ինչո՞ւ է նման հարց տալիս: Ահա նրա պատասխանը: «Ես հայերին գիտեմ, նրանց հետ եմ սովորել, նրանց հետ ընկերություն եմ անում: Բայց ես երբեք չեմ տեսել ավելի վախկոտ, անհեռատես և շփման մեջ այդքան տհաճ մարդու, որքան Նիկոլ Փաշինյանն է: Դե, հայի մեջ միաժամանակ այդքան թերություններ չեն կարող լինել»:

