Նիկոլը ստորագրել է ևս մի քանի փաստաթուղթ, որով մոտ ապագայում Ադրբեջանին է զիջվելու նաև դեպի Նախիջևան տանող ճանապարհը, հետո Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերից. Գառնիկ Իսագուլյան
«Նիկոլն ամեն ինչ թաքուն է անում, նա կարող է թաքուն վաճառել Հայաստանը: Նա, արդեն իսկ բոլորից թաքուն, բայց հաջողությամբ վաճառել է հայրենիքի կեսը, իսկ մնացած կեսը վաճառում է հենց հիմա,- ասում է քաղաքական գործիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե առաջիկա օրերին ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության պետ Արմեն Աբազյանը պատրաստվում է Բաքու կատարվելիք գաղտնի այցելությանը, որի ընթացքում վերջնական պայմանավորվածության է բերվելու Հայաստանի Հանրապետության տարածքների բանավոր հանձնման գործընթացը, -ամբողջ ողբերգությունը նրանում է, որ մեր ժոովուրդն այդպես էլ չի կարողանում հասկանալ և գիտակցել, թե ի՞նչ է իրականում կատարվում իր և երկրի հետ վերջին երկուսուկես տարիների ընթացքում՝ օտարերկրյա գործակալական ցանցի կողմից Հայաստանի իշխանությունը զավթած Փաշինյանի և նրա խունտայի միջոցով: Ժողովուրդն ինքը իշխանության բերեց մեկին, ով նպատակ ուներ Ադրբեջանին հանձնել Արցախը, ինչը հաջողությամբ անելուց հետո, հիմա էլ անցել է Հայաստանի հանձնմանը:
Եվ, քանի որ նոյեմբերի 10-ից հետո այդ մարդը ոչ թե մեկուսարանում է, այլ շարունակում է մնալ իշխանության ղեկին և թուրքին հանձնել նաև Հայաստանը, ապա այս ամենն ինձ թույլ է տալիս ասելու, որ հայը, որպես ժողովուրդ դեռևս վերջնական ձևավորված չէ և դեռ որոշակի ճանապարհ ունի անցնելու, որպեսզի կայանա: Ինչի՞ է սպասում Հայաստանում ապրող այսօրվա հայը՝ թուրքը գա հասնի իր ընտանիքի անդամների՞ն, սպանի՞ նրանց, հետո հույս է ունենալու, թե անձամբ իրեն չի՞ սպանելու թուրքը…Սա է իրականությունը, որ սարսափելի անկումի և տխուր ու անփառունակ վերջաբանի մասին է խոսում միայն: Հիմա ամեն հայ իր տանը նստած սպասում է, որ սպանվելու հերթը գա, հասնի իրեն»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Հարցին՝ ո՞րն է ստեղծված իրավիճակի հնարավոր ելքը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ եթե կլինեն անձնվեր մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն իրենց կյանքի գնով փրկել այս իրավիճակը, ապա ելքի հույս կարող ենք ունենալ, հակառակ պարագայում՝ այլևս որևէ ելք չկա:
Վերադառնալով ԱԱԾ պետի Բաքու կատարվելիք գաղտնի այցի թեմային, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է վավերացվել Հայաստանի տարածքից հանձնված հողերի գործարքը, Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ ինքը դեռ վաղուց է ահազանգել այս խնդրի մասին՝ երբ հրապարակային բարձրաձայնվել է Արցախից մնացած 2400 քկմ տարածքի փոխարեն՝ Հայաստանի Հանրապետությունից հանձնվելիք հողերի թեման. «Նիկոլը խոստացել է, որ այն տարածքը, որ կմնա Արցախից, համարժեք տարածք ադրբեջանական կողմին կզիջվի Հայաստանի Հանրապետությունից: Այսինքն, բացի արդեն հայտնի կապիտուլացիոն փաստաթղթից, նա ստորագրել է ևս մի քանի փաստաթուղթ, որով մոտ ապագայում Ադրբեջանին է զիջվելու նաև դեպի Նախիջևան տանող ճանապարհը, հետո անցնելու են Արարատի ու Տավուշի շրջան, այնուհետև՝ Գեղարքունիքի մարզից է լուրջ տարածքներ զիջվելու և այսպես շարունակ:
Տիգրանաշենի հանձնումից հետո մենք այլևս չենք կարող անվտանգ հասնել Վայոց ձորի և Սյունքի մարզեր:Ստացվում է, որ Հայաստանի հարավը մեկուսացվում է, իսկ թե ի՞նչ պատակով, արդեն պարզ է: Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը ոչ միայն ուղղակի դավաճան է, այլ նաև ստոր արարած, ով Googl-ի հրահանգով թուրքին է վաճառում մեր հայրենիքը, արարած, ով իսկզբանե եկել էր վաճառելու հայրենիքը: Եվ իմացեք՝ քանի դեռ այս երկրի ղեկավարը ազգադավ և թուրք Նիկոլ Փաշինյանն է, սա է լինելու»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:

