Աննա Գրիգորյանը վերցնում է մանդատն ու  դուրս է գալիս  «Իմ քայլը» խմբակցությունից

Աննա Գրիգորյանը վերցնում է մանդատն ու  դուրս է գալիս  «Իմ քայլը» խմբակցությունից։ «Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի,  ի շահ Հայաստանի»,-Ֆեյսբուքում գրել է նա: