Աննա Գրիգորյանը վերցնում է մանդատն ու դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
Աննա Գրիգորյանը վերցնում է մանդատն ու դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից։ «Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,-Ֆեյսբուքում գրել է նա:

