Արցախում 100 հայ գերեվարվել են, որովհետև ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա որոշել է զինաթափի հայկական զորքին. Նարեկ Մալյան

Հենց ուղեղներդ միացնեք միանգամից կհասկանաք, որ 100 զինվորի գերի ընկնելը մեղմ ասած նորմալ երևույթ չի: Ըհը, էդքանը ոնց որ հասկացաք, շարժվենք առաջ:

100 զինվոր միանգամից կարող էին գերի ընկնել միայն եթե անզեն էին…

Շարունակեք միացնել ուղեղը, հաջորդ հարցը, իսկ կարո՞ղ ա Արցախում գտնվող ամբողջ հայկական զորքն ա անզեն, էլի հարց տա՞մ, թե ուղեղներդ դժվար կմարսի էսքանը…

Լավ մի հատ էլ եմ հարց տալիս. ո՞վ ա զինաթափել զորքին ու ի՞նչ նպատակով…

Լավ մի հատ էլ հարց տամ ու վերջ…

Որ բարձրաստիճան պաշտոնյան է վերջերս հայտարարել, որ ցանկանում է ադրբեջանի և թուրքիայի հետ հարաբերություն բարելավել:

Իսկ կարո՞ղ ա Արցախում հայկական զորքին զինաթափել են որպես էդ լավ հարաբերությունների միակողմանի դրսևորում:

Այսինքն զոմբլո ջան ստացվում ա, որ էդ բարձրաստիճան պաշտոնյան իր աթոռը փորձում է պահել Ալիևի ու Էրդողանի օգնությամբ:

Ըհը ոնց որ եկանք բոլոր հարցերի ամփոփմանը:

100 հայ գերեվարվել են, որովհետև ինչ որ բարձրաստիճան պաշտոնյա որոշել ա զինաթափի հայկական զորքին ու դրանով թուրքերի հետ հարաբերություն բարելավելու միակողմանի քայլ անի:

Դու քնի զոմբի ջան, ուղեղդ հաճախ մի միացրու, որ չծանրաբեռնես, սենց բարդ հարցերի մեջ չխորանաս:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից։