Մովսես Հակոբյանին առնչվող քրեական գործով որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել․ ՀՔԾ
Հ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից։
«Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և նշված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել»,- ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

