Skip to content
06.09.2026
Լուրեր՝
  • Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում, բայց օժանդակությունը հիշում են քչերը. Շարմազանով
  • Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. Սիրուշո
  • Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելու
  • Զելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել Ռուսաստանին
  • ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին
Live News

  • Գլխավոր
  • Հայաստան
    • Պաշտոնական
    • Ռազմական
    • Հասարակություն
    • Մամուլ
    • Իրավական
    • Առողջապահություն
    • Բնապահպանություն
    • Տնտեսություն
    • Մշակույթ
    • Կրթություն/Գիտություն
    • Հոգևոր
  • Արցախ
  • Սփյուռք
  • Աշխարհ
    • Ռուսաստան
    • Եվրոպա
    • ԱՄՆ
    • Մերձավոր Արևելք
    • Այլ
    • Տարածաշրջան
      • Իրան
      • Վրաստան
      • Թուրքիա
      • Ադրբեջան
  • Քաղաքական
  • Հաղորդումներ
    • «Ազգային անվտանգության տեսանկյունից»
    • «Անկաշկանդ զրույց Իսագուլյանի հետ»
    • «Դիտակետ»
    • «Վերելք» հաղորդաշար
    • «Երկրորդ կարծիք»
    • «Իրականում»
    • «Ծուռը նստենք»
    • «Սրտի խոսք»
    • «Փաստաբանը և դու»
    • «Մտորենք միասին»
    • «Վերջնախաղ Կարմենի հետ»
    • «Անկեղծության ժամ»
    • «Զորականչ․․․»
  • Վերլուծություն
  • LIVEBLOG
Քաղաքական 

Եթե Փաշինյանը չհրաժարվեր պատերազմն ավելի արագ ավարտելու առաջարկից, Շուշիում կպահպանվեր հայկական վերահսկողությունը․ Byline Time-ի անդրադարձը

15.12.2020 1 min read

Արցախյան հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ Հաուերը Byline Times-ում հրապարակված հոդվածում, մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 17-ին տված հարցազրույցը, նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կարող էր ավարտել եռակողմ պայմանավորվածության ձեռքբերումից ավելի շուտ՝ հայկական կողմի համար ավելի շահեկան պայմաններով և ավելի քիչ զոհերի գնով։

Հաուերը մատնանշում է, որ եթե Փաշինյանը չհրաժարվեր պատերազմն ավելի արագ ավարտելու առաջարկից, Շուշիում կպահպանվեր հայկական վերահսկողությունը. մինչդեռ այդ քաղաքի կորուստը նշանավորեց պատերազմի փաստացի ավարտը։

«Ապշել կարելի է։ Մի քանի շաբաթ անց նա շատ ավելի վատ պայմանավորվածություն է ձեռք բերել, և ավելի վաղ առաջարկված տարբերակը չընդունելու նրա որոշումը հանգեցրել է անհամար մարդկային կորուստների»,- ասել է Քարնեգի հիմնադրամի Ռուսաստան և Եվրասիա ծրագրի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին՝ հոկտեմբերի 20-ին Փաշինյանի՝ ավելի շահեկան պայմանավորվածությունից հրաժարվելու մասին: Նրա խոսքով՝ Փաշինյանը կարծել է, որ պայմանավորվածության ձեռքբերումը չի կարող «քաղաքականապես վերապրել»։

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը նշել է, որ Փաշինյանը հասկանում էր, որ դա լուրջ պարտություն կլինի Հայաստանում և նա «հավանաբար հույս ուներ, որ ռազամական իրավիճակը կբարելավվի, բայց հակառակը տեղի ունեցավ»։

Հոդվածագիր Հաուերի խոսքով՝ «Փաշինյանի համար գործարքից հրաժարվելը մի բան է,  Ալիևի համար դա ընդունելը, հաշվի առնելով նրա հետևողական մաքսիմալիստական հռետորաբանությունը՝ այլ բան։ Միանգամայն հնարավոր է, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահն անձամբ չէր սպասում այն ռազմական հաջողությունները, որոնք գրանցեց այս պատերազմի ընթացքում»։

Ինչպես նշել է Լուկյանովը, Ալիևը, հավանաբար, չէր էլ մտածում, որ կկարողանա 7 շրջաններից ավելի առաջ գնալ։

«Ռազմատենչ հռետորաբանությունը, այս հակամարտության մեջ հազվադեպ է արտացոլել իրական մտադրությունները»,- հավելել է նա։

  • ← Previous Բալասանյանի նշանակումը հետաքրքիր զարգացումների է հանգեցրել. նա նախապայման է դրել․ «Փաստ»
  • Հին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ. համայնքապետ. Tert.am Next →

Որոնում

Լրահոս

  • Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում, բայց օժանդակությունը հիշում են քչերը. Շարմազանով 04.09.2026
  • Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. Սիրուշո 04.09.2026
  • Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելու 04.09.2026
  • Զելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել Ռուսաստանին 04.09.2026
  • ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին 04.09.2026
  • Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 04.09.2026
  • ՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջ 04.09.2026
  • Փաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարին 04.09.2026
  • Ստեղ են ասել՝ «вертится как уж на сковородке» 04.09.2026
  • Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր 04.09.2026
  • Զախարովան պատասխանել է 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին 04.09.2026
  • Միացյալ Նահանգները Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում թուրքական բանկ են ներառել 04.09.2026
  • «Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան 04.09.2026
  • Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան 04.09.2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին 04.09.2026

Ավելին․․․

Արխիվ

September 2026
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Aug    

RSS AIF

  • Хантер Байден рассказал, какой электорат мог бы представлять на выборах
  • Море закрыто, вы забыли? Суда с грузами для ВСУ горят в Черном море
  • Хакеры обнародовали в даркнете данные британских политиков и военных
  • Уиткофф и Кушнер после переговоров с Путиным отправились в Польшу
  • Иран заявил об ударе по трем американским кораблям
  • Российский командир в одиночку уничтожил трех боевиков ВСУ
  • Куда полезла? 19-летнюю «валькирию Зеленского» разорвал русский дрон
  • Путин подтвердил настрой вести диалог с США по урегулированию на Украине
  • Ушаков: состоявшийся визит Уиткоффа и Кушнера в Россию был восьмым
  • Уиткофф и Кушнер улетели из РФ с записями в блокноте из Кремля

LIVEnews.am լրատվական կայք

Tel.: +37412 73 73 73

E-mail: info@livenews.am

Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ:

Privacy Policy

YouTube Terms of Services

YouTube API Services Terms of Service

Google Privacy Policy

Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.