Մենք հաղթանակներ չենք ունենա արտաքին աշխարհում, մինչև չհաղթահարենք երկրի ներսում իշխանական դիվերսանտների դիմադրությունը

Ազգային աղետից անցավ մեկ ամիս։

Այդ օրը Հայոց պատմության մեջ դարձավ ամենաողբերգական էջերից մեկը։

Անպատվաբեր և ազգային դավաճանության գարշահոտությամբ այս գործարքի հեռոստրատը, ով այրեց հայոց պետականության տաճարը, դեռ թփրտում է, դեռ ԱԺ ամբիոնին իր քսած լորձույթի պես ծեփվել է աթոռին։

Մենք դրսում չենք պարտվել, մենք պարտվել ենք երկրի ներսում ու դեռ 2018 թվականի ապրիլին։

Ու մենք հաղթանակներ չենք ունենա արտաքին աշխարհում, մինչև չհաղթահարենք երկրի ներսում իշխանական դիվերսանտների դիմադրությունը։

Կոպիտ է հնչում, սակայն ճշմարիտ։

Հռոմեացիներն ասում էին. vae victis՝ վայ պարտվածներին։

Ես կավելացնեմ. վայ պարտության հետ համակերպվածներին։

#հողատու

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից