Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում տեղի կունենա չպայթած զենք-զինամթերքի ոչնչացում. ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ը հայտարարություն է տարածել.
«Հարգելի հայրենակիցներ
Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտական տարածքներում տեղի կունենա չպայթած զենք-զինամթերքի ոչնչացում:
Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Հարցերի դեպքում զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է հայատարարության մեջ:

