Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական երեք տարր է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում. «Mehr»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական երեք տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում: Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծված տարրերը մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը նաև մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավել:
Կան հաստատված տվյալներ, որ Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում օգտագործելու համար: Ահաբեկիչների մի մասը տեղակայվել է Իրանի հյուսիսային սահմանին:

