Ռուս խաղաղապահները հսկում են Լաչինի միջանցքը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները իրականացնում են իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման շուրջօրյա մոնիթորինգ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով, սննդամթերքի և տարբեր իրերի տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման առաջադրանքները կատարող շինարարական բրիգադների անվտանգությունը: