ԱՄՆ-ում ընտրությունների մեկնարկը տրված է
Նախօրոք ընտրել են շուրջ 100 մլն ամերիկացիներ: Ծանր պայքար է լինելու երկու թեկնածուների համար էլ:
Թրամփի հաղթանակը` հաշվի առնելով ներքին և արտաքին ուղղություններից եկող գլոբալ հարձակումները, հերոսության նման մի բան կարող է լինել: Ներսում նրա դեմ պայքարում են դեմոկրատները, լիբերալները, Սորոսի և Բլումբերգի ու այլոց պես մեծահարուսները, իսկ դրսում տասնյակ պետություններ և տերություններ:
Բայդենի դեմ արտաքին աշխարհում առանձնապես չեն պայքարում: Նրա թեկնածությունը ընդունելի են համարում մի շարք գլոբալ խաղացողներ: Չնայած ներսում նրա դեմ լուրջ պայքար կա հանրապետականների, պահպանողականների և կրոնական որոշ հոսանքների կողմից:
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

