Գիշերային հրավառություն. Շուշիի մերձակայքում տեղակայված թշնամու զինամթերքի պայթեցումը (տեսանյութ)

Գիշերը Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում պայթյունների ձայներ էին լսվել:

Ինչպես տեղեկացրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են եղել: