Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս. Լավրով

Մոսկվան հույս ունի, որ շուտով տեղի կունենա «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի հերթական նիստը, որին մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա այս ձևաչափով հերթական հանդիպումը», — ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային IV համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։