1976 թ․ այս օրը օծվել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին

1976 թվականի նոյեմբերի 3-ին օծվեց Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցին: Այդ օրը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու վերակառուցումից հետո օծման հանդիսավոր արարողությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հանդիսապետությամբ։

Վերակառուցման նախագծի հեղինակը նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր։ Նրա մահից հետո աշխատանքները շարունակեց ճարտարապետ Արծրուն Գալիկյանը։

Եկեղեցու արտաքին ճակատները երեսպատվեցին Անիի նարնջագույն տուֆով, կառուցվեց ավելի բարձրադիր գմբեթ, իսկ արևմտյան հատվածում ավելացվեց երգչախմբի վերնատունը։

Վերակառուցման հիմնական բարերարներն էին Լոնդոնում բնակվող Սարգիս Քյուրքճյանն ու նրա ընտանիքը։

Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացվել են 1971–1976 թվականներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։