Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք, 29 քաղաքացի մահացել է

ԱՆ-ը տեղեկացրել է՝ հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, որոնցից 53257-ն` առողջացած, 1272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 392 660 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5 027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է: