Սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Թուրք ֆուտբոլիստի ուշագրավ գրառումը
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շինություններ պայթեցնել Ադրբեջանում:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ Գյանջայից իր հին ընկեր Հուսեյնը իրեն գրել է, որ սիրիացիները պատրաստվում են պայթեցնել ավելի շատ շինություններ Ադրբեջանում՝ այս երեկո կամ վաղը, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունը Ադրբեջանի կառավարությունից: «Իմ սիրելի ընկերներ Եվլախից, Բարդայից և Գյանջայից, խնդրում եմ լինել զգուշավոր: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,- գրել է ֆուտբոլիստը:
My old friend Huseyn from Ganja texted me that he has info that Syrians are going to bomb more buildings in #Azerbaijan tonight or tomorrow as they didn’t get their $$ from Az gov. My dear friends in Yevlakh, #Bardacity and Ganja, please be careful..Idk what the hell is going on. pic.twitter.com/MCKoy6dzBw
— Umut Bulut (@UmutBulut19_) October 28, 2020

