Պեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ շփում չի ունեցել կորոնավիրուսի կոնտակտավոր լինելու պատճառով ինքնամեկուսացած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակրի հետ շփում ունենալու պատճառով: