Իրանցի նախարարի անունը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում․parstoday.com

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն Իրանի նավթի նախարարի անունը ներառել է հակաիրանական պատժամիջոցների ցուցակում, փոխանցում է parstoday.com-ը։

Դեպարտամենտը հայտարարել է, որ  Իրանի նավթի նախարարության, դրան հարակից կազմակերպությունների և նախարար Բիժան Նամդար Զանգաների անունները ներառվել են պատժամիջոցների ցուցակում:  ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցը վերածել է  նախընտրական քարոզչության գործիքի:

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի պաշտոնական կայքը հայտարարել է, որ Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների շարքում ավելացրել է Նավթի նախարարության, Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) և Իրանի ազգային նավթային փոխադրումների ընկերության անունները:

Ցուցակում ներառվել են նաև  Իրանի նավթի նախարարության հետ փոխկապակցված մի քանի կազմակերպությունների և անհատների անուններ, ովքեր մասնակցել են Վենեսուելային բենզինի վաճառքի գործարքին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչիը հայտարարել է, որ Իրանը նավթային եկամուտներն օգտագործում է ԻԼԻՊ-ին ֆինանսավորելու համար: