Արման Մարալչյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել Վաղինակ Սարգսյանին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: