«Հայ-ադրբեջանական հրադադարի ֆոնին շարունակում է աճել զոհերի թիվը». Քանիե Ուեսթ
Աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը Թվիթերի իր էջում Հայաստանին և Արցախին սատարող գրառումներ է արել: Նախ` Քանիեն կիսվել է մի նյութով, որտեղ գրված է, որ կինը` աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ապա ռեփերը կիսվել է նյութով, որտեղ գրված է, որ Միացյալ Նահանգներից Հայաստան է ուղարկվել 20 տոննա մարդասիրական օգնություն` դեղեր, բժշկական սարքեր, մահճակալներ, քնապարկեր, ձմեռային տաք հագուստ: Նյութում գրված է, որ հաջորդ օգնությունը 40 տոննա է լինելու, Հայաստան են գալու նաև ամերիկացի բժիշկներ` օգնելու գործընկերներին:
Քանիեն նաև առանձին հրապարակում է արել և գրել. «Երեկ կոնֆլիկտի արդյունքում ոչ պակաս, քան 600 մարդ է մահացել: Հայ-ադրբեջանական հրադադարի ֆոնին շարունակում է աճել զոհերի թիվը»:



