Պուտինը Բաքվի նախաձեռնությամբ առաջին անգամ Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հարցը:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է տարածաշրջանում ռազմական գործողություններն սկսելուց ի վեր: Հեռախոսազրույցը կայացել է Բաքվի նախաձեռնությամբ:
Աղբյուրի տեղեկացմամբ, պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Ալիևը և Պուտինը կարծիքներ են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ:

