CNN-ը կատարել է հայերի պահանջը. Լոս Անջելեսի հայ ցուցարարները կարողացել են հասնել նպատակին (տեսանյութեր)
ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելես քաղաքում արդեն մի քանի օր բողոքի ցույցեր իրականացնող հայ համայնքը հասել է նպատակին. CNN-ը կատարել է հայերի պահանջը: Հայերը բացում են փակ փողոցը:
Հիշեցնենք՝ հայ բնակչության հիմնական բողոքը ԱՄՆ-ի ամենամեծ լրատվական գործակալություններից մեկի՝ CNN-ի մոտ էր: Հայերը պահանջում էին, որ ամերիկյան լրատվամիջոցները ոչ կողմնակալ լուսաբանեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերը, ներկայացնեն իրականությունն Ադրբեջանի հարձակման մասին:

