Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4960 դեպք:

Ապաքինվել է ևս 60 բուժառու և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1819:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 բուժառու:

Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: