Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5099 դեպք
Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ի նոր դեպքերի թիվն ավելացել է 5099-ով՝ ընդհանուր հասնելով 1 035 789-ի: Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Վերջին մեկ օրում Ռուսաստանի 83 մարզերում հաստատվել են նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 099 դեպք, այդ թվում 1 184-ը (23,2%) արտահայտվել են առանց կլինիկական դրսևորումների», – ասվում է հաղորդագրության մեջ:
Համավարակի ընթացքում ՌԴ-ում գրանցվել է 1 035 789 հիվանդության աճի տեմպը կազմել է 0,5%, հստակեցրել են շտաբից:

