Ինչպե՞ս քշել «դատարկագլուխների» իշխանությունը Հայաստանից (տեսանյութ)

Տարիներ շարունակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոսելով  Հայաստանում հեղափոխություն իրականացնելու մասին, շեշտում էր,  որ դրա համար հարկավոր է  ձևավորել կրիտիկական զանգված: Նրան հաջողվեց 2018-ին փողոցում ձևավորել այդ կրիտիկական զանգվածը, բայց դա արեց  արտաքին ուժերի հետ համատեղ, արտաքին ուժերի ֆինանսական ակտիվ աջակցությամբ:

Այսօր ևս կրիտիկական զանգված ձևավորելու անհրաժեշտություն ունի Հայաստանի ներկայիս ընդդիմությունը։ Սակայն ի տարբերություն  Փաշինյանի, որը հանուն «մերժիրի»  հենվեց  օտարերկրյա գործակալական ցանցի վրա և նրանց բերեց իշխանության,  այս անգամ ընդդիմադիր ազգային ուժերը պետք է հենվեն սեփական  ժողովրդի ներուժի  վրա, կրիտիկական զանգվածն էլ պետք է ձևավորեն ոչ թե օտարերկրյա ագենտներից, այլ սեփական  ժողովրդից և միասնական ուժերով  սորոսական իշխանությանը հեռացնեն Հայաստանից:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: