Դա հրապարակման ենթակա չէ՝ Արտակ Զեյնալյանը Ռոբերտ Քոչարյանին այցելելու վերաբերյալ (տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքն այցելել է կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Դա հրապարակման ենթակա չէ, ՔԿՀ-ները, այդ թվում՝ կալանավայրերը, գտնվում են իմ ենթակայության տակ,– ասաց Զեյնալյանը։- Ես կարող եմ այցելել բոլորին և ծանոթանալ պայմաններին, իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, դա հրապարակման ոչ ենթակա տեղեկություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում

