Եվ երբ խոսի Սերժ Սարգսյանը… (տեսանյութ)
Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո օգոստոսի 19-ին իր առաջին մամուլի ասուլիսն է հրավիրել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով: Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ հետաքրքիր բացահայտումներ են լինելու:
Հնարավո՞ր է, որ պարոն Սարգսյանը խոսի նաև 2018-ին կատարվածի և, ընդհանրապես, ներքաղաքական հարցերի շուրջ, ասի ինչ-որ կարևոր բաներ, տա դեռ 2018 թվականից մեր հասարակությանը մութ մնացած, խորհրդավոր հարցերի պատասխանը: Եվ եթե այո, որո՞նք են թե 2016-ի քառօրյայի, թե 2018-ին երկրում տեղի ունեցածի հետ կապված հարցերից ամենակարևորները, որոնց պատասխանը մեր հասարակությունը դեռ չունի և սպասում է ստանալ անձամբ Սերժ Սարգսյանից:
Սպասվո՞ւմ է քաղաքական թեժ աշուն, կա՞ն դրա նախադրյալները, թե՞ աշունն էլ կանցնի ամռան նման:
Հայաստանի ներքաղաքական կյանքում կարո՞ղ են կտրուկ փոփոխություններ լինել առանց ընդդիմության միավորման:
Այս, ներքաղաքական և արտաքին քաղաքական այլ հարցերի շուրջ է մեր զրույցը հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում

